Տղաների ու աղջիկների ընկալական տարբերությունները վաղուց արդեն փաստագրված են, սակայն պարզվում է` սեռերի միջեւ նույնիսկ բառերը հիշելու առումով տարբերություններ կան, տեղեկացնում է Medical Daily-ին:
8-12 տարեկան 45 երեխաների շրջանում վերջերս իրականացված հետազոտության ընթացքում 29 կանոնավոր եւ անկանոն բայեր են տրվել` մտապահելու նպատակով: Այնուհետեւ նրանց երկուական նախադասություններ են մատուցվել, որոնցից առաջինում մտապահված բայերից մեկն էր գործածվում, իսկ երկրորդում բաց թողնված հատված կար` այն անցյալ ժամանակով տեղադրելու համար:
Գրեթե հաստատված փաստ է, որ խոսելիս երկու հիմնական գործընթացներ են օգտագործվում` մտապահված բառի արտաբերում եւ ռեալ ժամանակով խոսքի ստեղծագործում: Այնտեղ, որտեղ walk (քայլել, զբոսնել) բայի անցյալ ձեւը` walked պետք է կիրառել, աղջիկները մտապահել են անցյալի ձեւն ամբողջությամբ, իսկ տղաները` ստեղծագործել` walk-ին ed ավելացնելով:
Գիտնականների համոզմամբ, աղջիկների` դպրոցում առավել բարձր առաջադիմություն ապահովելու պատճառը թերեւս այն է, որ ներկայիս կրթական ծրագրերը նրանց ընկալական հատկանիշներին են հարմարեցված: Հաջորդիվ նրանք հույս ունեն, սույն հիպոթեզի հաստատումը գտնելով, այնպիսի ծրագրերի մշակման հասնել, որոնց շնորհիվ տղաները եւս դասընթացներից առավելագույնը քաղելու հնարավորություն կստանան:






