BMJ Journal-ի հաղորդմամբ՝ 60-ամյա կինը հարսանեկան արարողության ժամանակ մեկ գդալ ճապոնական կծու համեմունք է կերել: Արդյունքում նա հոսպիտալացվել է «ձախ փորոքի դիսֆունկցիայով», որը սովորաբար առաջանում է էմոցիոնալ կամ ֆիզիկական սթրեսի հետեւանքով:

Ամսագրի հաղորդմամբ՝ ճապոնական ծովաբողկի հետեւանքով առաջացած Տակոցուբոյի կարդիոմիոպատիայի առաջին դեպքն է:

«Նա վստահ էր, որ դա ավոկադո է»,-ասել է հետազոտության հեղինակներից մեկը, հաղորդում է NBC-ը:

Վասաբին ժամանակավորապես փոխել է կնոջ սրտի ձախ փորոքը: Այդ հիվանդությունը հայտնի է նաեւ որպես կոտրված սրտի համախտանիշ: