Շաքարի, ճարպի կամ սպիտակուցի քիչ պարունակությամբ ըմպելիքները ջրից լավ են պահպանում հեղուկը մարդու օրգանիզմում։ Նման եզրակացության են եկել շոտլանդական Սենթ Էնդրյուսի Բժշկական դպրոցի գիտնականները, տեղեկացնում է «Կորեսպոնդենտ»-ը՝ հղում կատարելով CNN-ն։

Մասնագետների խոսքով՝ օրգանիզմն ավելի արդյունավետ հագեցնում եւ խոնավացնում է կաթը՝ շնորհիվ այն բանի, որ նրա բաղադրությունում կան նշված նյութերը։ Դրանք օգնում են դանդաղեցնել հեղուկի արտահոսքը ստամոքսից եւ պահպանել հիդրատացիան ավելի երկար ժամանակի համար։

Կաթի մեջ կա նաեւ նատրիում, որը նպաստում է ջուրն օրգանիզմում պահելուն։

Միեւնույն ժամանակ, երիկամները եւ լյարդը կարիք ունեն ջրի նորմալ քանակության՝ օրգանիզմը թույներից մաքրելու համար։ Բացի այդ, ջուրը պահպանում է մաշկի առաձգականությունն ու ձգությունը։