Սուր միելոիդային լեյկոզի (AML) զարգացմանը նպաստում է 2 դեֆեկտային բջիջների մուտացիան՝ պարզել են ամերիկյան լաբորատորիայի հետազոտողները:

Լաբորատորիայի պրոֆեսոր Ադրիան Քրեյները պատմել է, որ IDH2 եւ SRSF2 գեների մուտացիան հանգեցնում է AML-ի, քանի որ այդ մուտացիաները խանգարում են էրիտրոցիտներում եւ լեյկոցիտներում ոսկրածուծի բջիջների հասունացմանը, որոնք պացիենտին անհրաժեշտ են քաղցկեղը հաղթահարելու համար:

MedicalXpress-ի հաղորդմամբ՝ այժմ լաբորատորիաներում փորձում են արյան քաղցկեղի բուժման համար նոր միջոցներ ստեղծել: 

Մինչ այդ հարավում էր, որ IDH2 եւ SRSF2 գեներն ազդում են միայն քաղցկեղի ախտանիշների վրա, սակայն այժմ գիտնականները համոզվել են, որ այդ գեները պատասխանատու են հիվանդության առաջացման համար:

Սուր միելոիդային լեյկոզը արյան չարորակ հիվանդություն է, որի ժամանակ արագ բազմանում են փոփոխված արյան սպիտակ գնդիկները: Հիվանդությունն ուղեկցվում է արագ հոգնածությամբ, արնահոսությամբ, վարակիչ վնասվածքներով: Առանց բուժման հիվանդի մահը վրա է հասնում մի քանի ամսվա կամ շաբաթվա ընթացքում: