Մրսածության սովորական վիրուսը կարող է առաջ բերել երեխաների կյանքին սպառնացող կաթվածահարում, տեղեկացնում են Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները։
Գիտնականներին, վերջապես, հաջողվել է հայտնաբերել վիրուսներ այն պացիենտների մոտ, ովքեր տառապում են այսպես կոչված պոլիոհիվանդությունից՝ սուր դանդաղաշարժ միելիտից, որն իր ախտանշաններով նման է պոլիոմիելիտին։ 2014 թվականից նրա զոհ է դարձել մոտ 600 մարդ, գերազանցապես երեխաներ, որոնք բախվել են ժամանակավոր կաթվածահարման։
Գիտնականնեի հայտնագործությունը թույլ է տալիս երեխաներին եւ նրանց ծնողներին հուսալ, որ հիվանդությունը կբուժվի։ Գիտնականները նախկինում էլ ենթադրում էին, որ միելիտի այդ տեսակը կարող է կապված լինել էնտերովիրուսի որոշակի շտամների կամ մրսածության սովորական վիրուսի հետ։ Բայց նրանք չեն կարողացել հայտնաբերել այդ վիրուսի հետքերը պացիենտի ողնուղեղային հեղուկի հետ։
Հիմա դա, վերջապես, հաջողվել է անել Սան Ֆրանցիսկոյի հետազոտողներին։ Իսկ դա նշանակում է, որ սովորական մրսածության վիրուսը տեսականորեն կարող է առաջ բերել մահացու վտանգավոր կաթվածահարում։
Սուր անցողիկ միելիտի առաջին դեպքերի պահից 2014 թվականին բժիշկները մնում էր միայն կռահեին, թե ինչպես բուժեն այդ պացիենտներին, չէ՞ որ կաթվածահարման պատճառները անհայտ էին մնում։ Բայց եթե կաթվածահարումն իսկապես վիրուսային ինֆեկցիայի արդյունք է, պատվաստանյութն այդ վիրուսի դեմ լավ պաշտպանություն կապահովի այդ վտանգավոր հիվանդությունից։
ԱՄՆ-ում անցած տարի սուր անցողիկ միելիտի զոհ է դարձել 233 երեխա, եւ շատերի մոտ առաջ է եկել ժամանակավոր կաթվածահարում։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների փորձագետները կարծում են, որ հիվանդությունը կարող է վերադառնալ այս աշնանը։ Հետեւաբար, ծնողները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն երեխաների վերջույթների թուլությանը, որպեսզի բժիշկները սկսեն արագ բուժումը։






