Կանաչ թեյը կարելի է օգտագործել բջջային թերապիայի համար, որի ընթացում հատուկ նյութն ակտիվացնում է օրգանիզմում ներմուծված ցողունային բջիջների խումբը՝ պարզել են East China Normal University-ի եւ First Affiliated Hospital of Shenzhen University-ի գիտնականները: հետազոտությունը հրապարակվել է Science Translational Medicine-ում:
MedicalXress-ի հաղորդմամբ՝ մասնագետներն ուսումնասիրել են պրոտոկատեխային թթվի հատկությունները (PCA), որն օրգանիզմն արտադրում է կանաչ թեյի օգտագործման ժամանակ: Գիտնականները նախ ստացել են մարդու երիկամների սաղմնային բջիջները, որոնք փոխում են ակտիվությունը՝ ի պատասխան PCA-ի ներկայությանը: Այդ բջիջները ներարկվել են մկների մեջ, որոնց այնուհետեւ տրվել է կանաչ թեյ, որի արդյունքում բջիջներն ակտիվացել են:
Այլ փորձարկումների ընթացքում հետազոտողներին հաջողվել է օգտագործել պրոտոկատեխային թթու՝ CRISPR գեների խմբագրման համակարգի աշխատանքը բարելավելու համար: CRISPR-ը, որը կարող է համեմատաբար ճշգրիտ փոփոխություններ կատարելու ԴՆԹ-ի որոշակի հատվածում, այնուամենայնիվ, դեռեւս առաջացնում է կողմնակի փոխարինումներ այլ հատվածների նուկլեոտիդային շղթայում:
Մկների եւ կապիկների դեպքում, պարզվել է, որ կանաչ թեյը ենթաստամոքսային գեղձի մեջ շաքարախտը բուժելու համար ներմուծված բջիջները ակտիվացնելու հարմար միջոց է։
Բջջային թերապիան օգտագործվում է ժառանգական հիվանդությունների եւ քաղցկեղի, ինչպես նաեւ դժվար բուժելի սրտանոթային, նեյրոդեգեներատիվ եւ աուտոիմուն հիվանդությունների դեմ պայքարում:






