L-ֆուկոզան շաքար է, որը պարունակվում է սնկերի եւ ծովային ջրիմուռների մեջ, այն կարող է կանխել քաղցկեղի ագրեսիվ եւ մահացու տեսակի՝ մելանոմայի զարգացումը: Այս մասին հայտնում են Sanford Burnham Prebys Medical Discovery Institute-ի գիտնականները:

Հետազոտությունները ցույց են տվել, որ L-ֆուկոզան կարող է ազդել ուռուցքների, ինչպես նաեւ դրանց միկրոշրջապատի վրա:

Հետաքրքիր հետազոտության ընթացքում գիտնականները մելանոմա ունեցող մկների օրգանիզմում բարձրացրել են L-ֆուկոզայի մակարդակը՝ խմելու ջրում հավելումների օգնությամբ կամ գենետիկ մանիպուլյացիաների ճանապարհով: Երկու դեպքում էլ արդյունքը հանգեցրել է ուռուցքների եւ դրանց մետաստազների ճնշմանը:

Գիտնականների խոսքով՝ շաքարի տարբեր տեսակներ տարբեր կերպ են կիրառվում օրգանիզմի կողմից: Գիտնականները պնդում են, որ օրգանիզմում մանիպուլացնելով L-ֆուկոզայի քանակը, հնարավոր է ազդել ոչ միայն մաշկի քաղցկեղի, այլ նաեւ կրծքագեղձի եւ ստամոքսի քաղցկեղի բջիջների վրա: