Կլոր որդերի օրգանիզմում նյութ են գտել, որը կարող է օժտված լինել հակաբակտերիային էֆեկտով: Այս հայտնագործությունը կարող է անչափ կարեւոր լինել, քանի որ այսօր ավելի ու ավելի շատ բակտերիաներ են կայունություն մշակում գոյություն ունեցող հակաբիոտիկների հանդեպ, ուստի նորերի մշակումը կօգնի հարյուր հազարավոր կյանքեր փրկել:
Հյուսիս-Արեւմտյան համալսարանի գիտնականները կլոր որդերի մարսողական համակարգում հայտնաբերել են միկրոօրգանիզմներ, որոնք դարոբակտին են արտադրում (աշխատանքային անվանում է՝ HGB1456). միացություն, որը գործում է ընդդեմ գրամ բացասական բակտերիաների:
Դարոբակտինը կայունացնում է գրամ բացասական բակտերիաների արտաքին թաղանթի սպիտակուցների մի մասը՝ դրանց խանգարելով իրենց բջիջների թաղանթի մեջ նոր տարրեր ներդնել: Այս նյութն արտադրում է Photorhabdus khanii բակտերիայի մեկ շտամ: Գիտնականներն առանձնացրել են նաեւ գեների մի ամբողջ շղթա, որոնք պատասխանատու են այս բնական հակաբիոտիկի արտադրման համար:
Մասնագետները փորձ են անցկացրել կրծողների վրա, որոնց վարակել են կապույտ թարախային եւ աղիքային ցուպիկներով, ինչպես նաեւ պնեւմակոկերով: Դարոբակտինի ներմուծումը թույլ է տվել ակտիվորեն պայքարել ինֆեկցիայի դեմ, ինչը դեպքերի մեծ մասում հնարավորություն է տվել կենդանիներին մահից փրկել:






