Մետաբոլիկ ախտանիշի բուժումը կօգնի խուսափել վաղաժամ մահից: Նման եզրակացության են եկել Սեուլի ազգային համալսարանի գիտնականները:

Այդ ախտանիշի դեպքում պացիենտի մոտ նկատվում է բարձր զարկերակային ճնշում, արյան մեջ գլյուկոզայի ավելցուկ, իրանի հատվածում ճարպի կուտակում եւ խոլեստերինի բարձր մակարդակ: Այդ վիճակը, գիտնականների խոսքով, նպաստում է սրտանոթային հիվանդությունների զարգացմանը:

Ինչպես ասվում է EurekAlert!-ի կայքում տեղակայված մամուլի հաղորդագրության մեջ, հետազոտողները վերլուծել են 9,553 մլն մարդու տվյալներ, որոնք հետազոտվել են 2009-2014 թվականներին: Մասնակիցներին բաժանել են 4 խմբի. նրանք, ովքեր տառապել են մոտաբոլիկ ախտանիշով երկար ժամանակ, նրանք, ում մոտ վերջերս է այն զարգացել, նրանք, ովքեր բուժվել են, եւ նրանք, ովքեր երբեք չեն տառապել այդ ախտանիշով:

Պարզվել է, որ սրթանոթային հիվանդությունների ամենամեծ ռիսկը նկատվել է մետաբոլիկ ախտանիշով խմբի մոտ, ամենափոքր ռիսկը՝ մարդկանց մոտ, ովքեր երբեք չեն տառապել այդ ախտանիշով: