Սաութհեմփթոնի համալսարանից մասնագետները մշակել են արագ թեստ, որը կարող է պարզել փորլուծության պատճառը ընդամենը մեկ ժամում:

The Daily Mail-ի հաղորդմամբ՝ այսօր փորլուծության հստակ պատճառը պարզելու համար պահանջվում է մի քանի օր, ինչը կարող է խնդրային լինել, հատկապես եթե խոսքը վարակների մասին է:

Նոր մեթոդով թեստավորումը կարող է անցկացնել բուժքույրը հենց հիվանդասենյակում, լաբորատորիայում անալիզի համար նմուշներ չեն պահանջվում: Եվ քանի որ պատասխանը պատրաստ է լինում մեկ ժամից, պացիենտի մեկուսացման եւ թերապիայի նշանակման հարցը արագ է լուծվում: Բացի այդ, դա թույլ է տալիս նվազեցնել հակաբիոտիկների դեմ կայունության զարգացման ռիսկը:

Թե ինչպես է աշխատում թեստը, մասնագետները դեռեւս չեն հայտնում:

Նշենք, որ փորլուծությունը կարող է վիրուս, բակտերիաներ կամ պարազիտներ առաջացնել: