Այսօր քրոնիկական սթրեսի խնդրին բախվում են ժամանակակից մարդկանցից շատերը: Մասնագետների խոսքով՝ կորտիզոլի (սթրեսային հորմոնի) մեծ մակարդակը բարձրացնում է ճնշումը, փոխում իմունիտետի աշխատանքը: Սթրեսը երբեմն կարող է նաեւ լուրջ խնդիրներ առաջացնել, այդ թվում 2-րդ տիպի դիաբետի եւ ճարպակալման զարգացում:
«Ռոսիյսկայա գազետան» նշում է, որ սթրեսի մակարդակը կարելի է նվազեցնել հատուկ սննդակարգի միջոցով: Այս նպատակով անհրաժեշտ է այնպիսի մթերքներ գործածել, որոնք օգտակար են մակրիկամների համար, որոնք արտադրում են ադրենալին եւ կորտիզոլ: Այդպիսի մթերքներից մեկն է սեւ շոկոլադը, որի մեջ բավարար քանակությամբ վիտամիններ, հանքանյութեր եւ հակաօքսիդանտներ են պարունակվում:
Նաեւ խորհուրդ է տրվում սնունդի մեջ պարբերաբար ավոկադո գործածել: Այն պարունակում է օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք նվազեցնում են կորտիզոլի մակարդակը: Համանման արդյունք ունեն սկումբրիան, ծովատառեխը, թյունոսը եւ սաղմոնը, ուստի եւ խորհուրդ է տրվում դրանք ներառել ձեր սննդակարգի մեջ:






