Հերպես վիրուսն անսովոր «դիմացկուն» է. այն կարող է «թաքնվել» իմունիտետից եւ դեղամիջոցներից՝ սպասելով այն պահին, թե երբ է մարդու օրգանիզմը թուլանում, եւ կարող է ակտիվանալ:

Այսօր հերպես վիրուսի դեմ դեղամիջոցներ չկան: Սակայն, հնարավոր է, որ դրա դեմ պայքարելուն օգնի CRISPR-Cas9 գենոմի խմբագրման համակարգը, գրում է "Hi-News.ru"-ն:

Հարվարդի բժշկական դպրոցի աշխատակիցները ստուգել են այդ տեխնոլոգիան: Նրանց հաջողվել է գենոմում միջամտության օգնությամբ քայքայել վիրուսային ռեզերվուարները: Պարզվել է, որ ակտիվորեն բազմացող վիրուսի ԴՆԹ-ն ավելի հակված է Cas9 ֆերմենտի ազդեցությանը: Ակտիվորեն բազմացող վիրուսներն ավելի քիչ պաշտպանիչ սպիտակուցներ ունեն, եւ դա դրանց թույլ կողմն է: Դրական կողմն է վիրուսի ԴՆԹ-ի խիստ տեղայնացումը, ինչը թույլ է տալիս առողջ բջիջներն ամբողջական թողնել:

Գիտնականների կարծիքով՝ գենոմի խմբագրման համակարգը կարող է խախտել վիրուսի ակտիվ բազմացումը որոշ հատվածներում, եւ դա ակտուալ է ինչպես վիրուսի ակտիվ, այնպես էլ քնած ձեւի համար:

Պրակտիկորեն դա կունենա հետեւյալ տեսքը. եթե անհրաժեշտ է բուժել, օրինակ, վարակված եղջերաթաղանթը, ապա կարելի է օգտագործել CRISPR-Cas9-ը եջերաթաղանթի նյարդային բջիջներում, որտեղ եւ պահվում են վիրուսները, եւ դրանք «մաքրել» այդ հատվածից: