Սննդակարգում «ուլտրամշակված» մթերքների ավելցուկը մեծացնում է 2-րդ տեսակի շաքարային դիաբետի զարգացման ռիսկը: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է JAMA Internal Medicine-ում:

«Ուլտրամշակված» են համարվում մթերքները, որոնք մեծ քանակությամբ նյութեր են պարունակում, որոնք մենք չենք ավելացնում սովորական սննդի պատրաստման ժամանակ: Դրանք են համի ուժեղացուցիչները, էմուլգատորները եւ այլն: Նման նյութերը շատ են այնպիսի մթերքներում, ինչպիսիք են՝ չիպսեր, կաթի փոխարինիչներ, նախաճաշի համար փաթիլներ, սնեքներ եւ այլն:

Մասնագետների խոսքով՝ եթե մեծ քանակությամբ նման մթերքներ օգտագործեք, կարող է մեծանալ սրտանոթային հիվանդությունների, բարձր ճնշման, ճարպակալման, քաղցկեղի որոշ տեսակների զարգացման ռիսկը:

Հետազոտության շրջանակում մասնագետներն ուսումնասիրել են 104 707 մեծահասակների տվյալներ, որոնց միջին տարիքը կազմել է 43 տարեկան: Հետազոտության պահին նրանցից ոչ ոք դիաբետ չի ունեցել:

Մասնակիցների սննդակարգի մոտ 17 տոկոսը կազմված է եղել «ուլտրամշակված» մթերքներից: Մարդիկ, որոնք այդ մթերքնեն օգտագործել են մեծ քանակությամբ, ավելի հաճախ են տառապել ճարպակալումից եւ ոչ ադեկվատ են եղել:

6 տարվա ընթացքում 821 մարդու մոտ ախտորոշվել է 2-րդ տեսակի դիաբետ: Գիտնականները պարզել են, որ սննդակարգում 10 տոկոսով վերոնշյալ մթերքների ավելացումը կապ ունի դիաբետի զարգացման ռիսկի մեծացման հետ 15 տոկոսով: Կապը պահպանվում է նույնիսկ սննդակարգի սննդային արժեքը, քաշի ցանկացած ավելացումն ու նյութափոխանակության այլ խախտումները հաշվի առնելուց հետո: