Ամերիկյան օնկոլոգիական հասարակության մասնագետները պատմել են, թե ինչպես կարելի է կանխել կրծքագեղձի քաղցկեղի զարգացումը: Պարզվել է, որ այդ հիվանդության ռիսկը նվազում է ավելորդ քաշի կորստի դեպքում:
Ինչպես ասվում է EurekAlert!-ի մամուլի հաղորդագրության մեջ, մասնագետները վերլուծել են 50 եւ դրանից բարձր տարիքի 180 000 կանանց մասին տվյալներ, որոնք մասնակցել են տասնյակ տարբեր հետազոտություններին: Նրանց քաշը գնահատվել է 10 տարվա ընթացքում 3 անգամ՝ հետազոտության սկզբում, 5 տարի եւ 4 տարի անց:
Արդյունքները ցույց են տվել, որ կանանց մոտ, որոնք քաշ են կորցրել եւ պահպանել են նոր, ավելի առողջ քաշը, կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկն ավելի ցածր է եղել, քան նրանց մոտ, ում քաշը չի փոխվել:
Կանայք, որոնք 2-4,5 կգ են կորցրել, 13 տոկոսով ավելի քիչ են հիվանդացել քաղցկեղով, իսկ 4,5-9 կգ քաշի նվազեցումը նպաստել է 16 տոկոսով ռիսկի նվազեցմանը:Ավելի քան 9 կգ կորցրած կանանց մոտ ռիսկի նվազեցումը կազմել է 26 տոկոս:






