Գիշերը քնի պակասը կարող է ունենալ ծայրահեղ բացասական ազդեցություն առողջական վիճակի վրա, իսկ քնի ցածր որակին կարող են նպաստել որոշ մթերքներ դրանք ուշ երեկոյան օգտագործելու դեպքում:
Բժիշկ դիետոլոգ Մարիյաթ Մուխինան խորհուրդ է տալիս քնելուց առաջ չօգտագործել հետեւյալ մթերքները.
Սուրճ, թունդ թեյ եւ ալկոհոլ
Սուճը, թունդ թեյն ու ալկոհոլային խմիչքները թույլ չեն տա ձեզ քնել գիշերը, քանի որ քնելուց առաջ դա օգտագործել խորհուրդ չի տրվում: Այդ շարքին է դասվում նաեւ շատերի կողմից սիրված շոկոլադը:
Կծու սնունդ եւ խաչածաղկավոր բանջարեղեն
Կծու սնունդից եւ խաչածաղկավոր բանջարեղենից (բրոկոլի եւ ծաղկակաղամբ) նույնպես ցանկալի է հրաժարվել քնելուց առաջ: Դիետոլոգի խոսքով՝ կաղամբի տեսակները պարունակում են մեծ քանակությամբ մանրաթելեր, որոնք շատ երկար են մարսվում: Այդ պատճառով քնից առաջ ցանկալի է առհասարակ չուտել մանրաթելերի այդ քանակությամբ մթերքները: Այդպիսի ազդեցություն է թողնում նաեւ կարմիր միսը, որը հարուստ է պրոտեիններով:
«Եթե դուք ուտեք այդպիսի մթերք երեկոյան, ձեր մարմինը դեռեւս կաշխատի այն մարսելու ուղղությամբ, երբ դուք փորձեք քնել»,-ասել է մասնագետը:
Տոմատի սոուս, պաստա, պանիր, երշիկ
Այդ մթերքները կարող են առաջացնել նոպաներ եւ այրոց: Իսկ երշիկն ու պանիրը պարունակում է տիրամին ամինաթթու, որի պատճառով ուժեղանում է տագնապայնությունը: Բոլոր այդ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել երեկոյան, իսկ երշիկն առհասարակ ցանկալի է օգտագործել:
Յուղոտ ձուկ
Փորձագետի կարծիքով՝ ցանկալի չէ նաեւ ընթրելիս օգտագործել յուղոտ ձուկ, ինչպիսին է սաղմոնն ու ծովատառեխը: Յուղոտ ձկան մեջ պարունակվող օմեգա-3-ն ու վիտամին D-ն կարող են նպաստել նյարդային համակարգի գրգռմանը:
Մասնագետրի խոսքով՝ ընթրիքի համար լավագույն տարբերակը կեֆիրն է կանաչիներով, փոքր քանակությամբ մրգերով կամ բանջարեղենով (առավելագույնը 200 գրամ): Քնից առաջ նաեւ օգտակար է ուտել կիվի եւ բանան. դրանցում պարունակվում են նյութեր, որոնք նպաստում են քնկոտությանն ու օրգանիզմի թուլացմանը:






