Տեխասի Օսթինի համալսարանի գիտնականները պարզել են մեխանիզմը, որը մեծացնում է օրգանիզմում մելանոմայի (մաշկի քաղցկեղ) բջիջների տարածման ռիսկը: Ստացված տվյալները օգնում են մշակել բուժման եւ պրոֆիլակտիայի նոր մեթոդները, որոնք կանխում են ուռուցքների վերածումը 4-րդ մահացու աստիճանի:

MedicalXpress-ի հաղորդմամբ՝ հետազոտողները պարզել են, որ բջիջները, որոնք հակված են մետաստազավորման, իրենց մակերեսի վրա կրում են մեծ քանակությամբ կաթնաթթուների կրիչներ` MCT1, եւ կլանում են շատ կաթնաթթուներ, ինչը բջիջներին թույլ է տալիս ուժգնացնել հակաօքսիդանտների արտադրությունը: Եվ այդ մեխանիզմը նրանց օգնում է գոյատեւել արյան մեջ: Սա համահունչ է կլինիկական տվյալներին, որոնք ցույց են տվել, որ կանխատեսումն ավելի վատ է այն պացիենտների մոտ, որոնք ավելի շատ MCT1 ունեն:

Մկների վրա փորձերը ցույց են տվել, որ կրծողների մոտ, որոնց բուժել են MCT1 ինհիբիտորով, նկատվել է արյան մեջ մելանոմայի բջիջների ավելի քիչ քանակություն եւ մետաստատիկ ուռուցքների եւս քիչ քանակություն: Գիտնականները կարծում են, որ նման մոտեցումը կարող է նվազեցնել մարդկանց մոտ երկրորդային ուռուցքների առաջացման ռիսկը: