Կենսաբանական ակտիվ հավելումները նվազեցնում են քիմիաթերապիայի արդյունավետությունն ու բարձրացնում են հիվանդության կրկնության հավանականությունն ու կրծքագեղձի քաղցկեղից բուժվող կանանց մոտ մահվան ռիսկը: Այս մասին ասվում է հետազոտության մեջ,որը հրապարակվել է Journal of Clinical Oncology-ում:
Բուֆֆալոյում Ռոզուելա Պարկի օնկոլոգիական կենտրոնի գիտնականները պարզել են, որ քիմիաթերապիայի արդյունավետությունը նվազում է հակաօքսիդանտներում, երկաթով, վիտամին B12-ով եւ օմեգա-3 ճարպաթթվով առաջին հայացքից անվնաս կենսաբանական ակտիվ հավելումների օգտագործման ժամանակ:
«Համարվում է, որ հակաօքսիդանտները կարող են ազդել քաղցկեղային բջիջները սպանելու քիմիաթերապիայի ունակության վրա: Քիմիաթերապիայի գործողության մեխանիզմներից մեկը ուժեղ օքսիդատիվ սթրեսի առաջացումն է: Ենթադրաբար, հակաօքսիդանտները կարող են արգելափակել օքսիդատիվ սթրեսն ու քիմիաթերապիան քիչ արդյունավետ դարձնել»,- պարզաբանել է Քրիսթին Ամբրոզոն Reuters-ի մեկնաբանությունում:
Գիտնականները վերլուծել են 1134 պացիենտի տվյալներ, որոնց հետեւել են 6 տարվա ընթացքում: Պարզվել է, որ այդ խմբում պացիենտներն ընդունել են կենսաբանական ակտիվ հավելումներ սովորականից ավելի քիչ.մասնակիցների 20 տոկոսը մինչեւ քիմիաթերապիան, եւ 13 տոկոսը՝ բուժման ժամանակ:
Ռիսկի այլ գործոնները հաշվի առնելուց հետո հետազոտողները հայտնաբերել են, որ պացիենտների մոտ, որոնք ընդունում են ցանկացած հակաօքսիդանտներ մինչ քիմիաթերապիան եւ դրա ժամանակ, կրծքագեղձի քաղցկեղի կրկնության հավանականությունը մեծացել է 41 տոկոսով, իսկ մահվան հավանականությունը՝ 40 տոկոսով:






