Աղիների միկրոֆլորայով հնարավոր է հնարավորինս վաղ պարզել կոլոռեկտալ քաղցկեղի առկայությունը, համոզված են ճապոնացի գիտնականները։ Հաճախ մասնագետները այդ հիվանդության առաջացումը կապում են հենց միկրոֆլորայի կազմի անոմալ փոփոխությունների հետ։

Ինչպես նշում է «Ռոսիյսկայա գազետա»-ն, կոլոռեկտալ քաղցկեղը զարգանում է համեմատաբար դանդաղ. կարող են տարիներ անցնել, մինչեւ որ հիվանդությունը կմտնի մահացու փուլ։ Դրա համար էլ շատ կարեւոր է վաղ շրջանում հիվանդության հայտնաբերումը, դա կարող է լրջորեն բարձրացնել պացիենտի առողջանալու շանսերը։

Կոլոռեկտալ քաղցկեղի կանխարգելման համար մասնագետները խորհուրդ են տալիս հետեւել առողջ, հավասարակշռված դիետայի՝ ուտել ավելի շատ մթերքներ, որոնք հարուստ են բջջանյութով, եւ քիչ օգտագործել մշակված մսամթերք։ Պետք է նաեւ հրաժարվել ծխելուց եւ հնարավորինս կրճատել ալկոհոլի օգտագործումը։