15-ամյա Ալին հորը մահից փրկել դպրոցում ստացած գիտելիքների շնորհիվ:

Daily Mirror-ը հայտնում է, որ հունվարի 15-ին 60-ամյա Քեւին Հոլբեռնը դպրոցից տուն էր տանում իր երեխաներին՝ 13-ամյա Դենին եւ 15-ամյա Ալիին: Նա ճանապարհին գանգատվել է այրոցից եւ ինքնազգացողության վատթարացումից: Լուսակրի մոտ կանգնելով՝ նա կտրուկ թուլություն է զգացել, եւ նրա սրտի աշխատանքը կանգ է առել:

15-ամյա աղջիկը հորը մահից փրկել է դպրոցական գիտելիքների շնորհիվ

Դենն անմիջապես զանգահարել է մորը, իսկ Ալին շտապ օգնություն եւ կողքին կանգնած մեքենայի վարորդին է կանչել: Շտապ օգնության բրիգադին սպասելիս աղջիկը հորը կատարել է սիրտ-թոքային վերակենդանացում, ինչին դպրոցում սովորեցրել էին բոլորովին վերջերս՝ ընդամենը 2 շաբաթ առաջ:

Նա չի դադարեցրել, մինչեւ եկել են շտապ օգնության բժիշկները, որոնց հաջողվել է պացիենտի սրտի աշխատանքը վերականգնել դեֆիբրիլյատորների միջոցով: Այդ պահին տղամարդու սիրտը չէր բաբախել արդեն 30 րոպեից ավելի:

Հոլբեռնին անգիտակից վիճակում տեղափոխել են մոտակա հիվանդանոց, եւ 2 օր հետո նա ուշքի է եկել:

«Եթե Ալին ու Դենը չլինեին, ես այլեւս այստեղ չէի լինի»,- ասել է նա: