Նոր կորոնավիրուսը կարող է անցնել ընկերքով: Սա նշանակում է, որ հնարավոր է վիրուսի փոխանցում մորից պտղին, պարզել է Չինաստանից բժիշկների եւ կենսաբանների խումբը: Սակայն սա ամենեւին չի նշանակում, որ պտուղն անպայման կվարակվի:
Նոր կորոնավիրուսը թոքային հյուսվածք է թափանցում ACE2 սպիտակուցի մոլեկուլի միջոցով: Հետազոտողները հսկողության տակ են վերցրել հենց այս սպիտակուցը՝ փորձելով պարզել՝ մայրն արդյոք կարո՞ղ է վիրուսը պտղին փոխանցել:
Մկների վրա կատարված փորձերի շրջանակում պարզվել է, որ համապատասխան սպիտակուցի ռեցեպտորներ կան ընկերքային բջիջների մակերեւույթին, ինչը նշանակում է վարակվելու հավանականություն: Պտուղը զարգացման առաջին փուլերում վիրուսի հանդեպ առավելագույնս խոցելի է եղել:
Գիտնականները շեշտում են, որ սա ապագա երեխայի վարակվելու երաշխիք չէ, սակայն այս տվյալները արժե հաշվի առնել հղի պացիենտների համար բուժում ընտրելիս:






