Ի՞նչ է տապակելիս տեղի ունենում ձիթապտղի յուղի հետ , արդյո՞ք այն կորցնում է իր օգտակար հատկությունները: Դա պարզելու համար իսպանացի եւ բրազիլացի գիտնականները փորձ են անցկացրել, որի արդյունքները հրապարակել են Antioxidants ամսագրում:
Գիտնականները ցանկացել են պարզել, թե արդյոք ձիթապտղի մեջ տապակելուց հետո պահպանվում են պոլիֆենոլները՝ հակաօքսիդանտ միացությունները, որոնք յուղն առողջության համար օգտակար են դարձնում:
Փորձի ընթացքում գիտնականները մթերքները տապակել են ձիթապտղի յուղով: Պարզվել է, որ 120 աստիճանով տապակելիս յուղը կորցնում է պոլիֆենոլների 40 տոկոսը, իսկ 170 աստիճանի դեպքում՝ 75 տոկոսը:






