Գիտնականները տուբերկուլոզի բուժման նոր սխեմա են փորձարկել:
Remedium-ի հաղորդմամբ՝ մասնագետները ստուգել են բեդակվիլինի, պրետոմանիդի եւ լինեզոլիդի համադրությունը: Թերապիայից 6 ամիս անց 98 մարդ բուժվել է, ինչը կարելի է լավ ցուցանիշ համարել:
Վիճակագրության համաձայն՝ տուբերկուլոզի կայուն ձեւով պացիենտների մոտ բուժման ցուցանիշը չի գերազանցում 50%-ը:
Հիշեցնենք, որ այսօր տուբերկուլոզը ամեն տարի սպանում է մոտ 1,5 մլն մարդու: Տարեկան գրանցվում է մոտ 10 մլն նոր դեպք:
Կայուն տուբերկուլոզի դեպքում ստանդարտ բուժումը ենթադրում է 7 դեղամիջոցների օգտագործում առնվազն 18 ամսա ընթացքում: Նոր թերապիան կարող է փոխել այդ հիվանդության բուժման հանդեպ մոտեցումը:






