Թել Ավիվի համալսարանի գիտնականները ներկայացրել են յուրատեսակ կոնտակտային լինզաներ դալտոնիզմով տառապող մարդկանց համար:
Ինչպես հայտնում է «Նովոստի Mail.RU»-ն, խոսքը դեյտերանոմալիայի՝ գունային կուրության տարատեսակի մասին է, որի դեպքում ցանցաթաղանթի լուսառեցեպտորները, որոնք պատասխանատու են կանաչ գույնի հանդեպ զգայունության համար, արձագանքում են սպեկտրի դեղնա-կարմիր հատվածի գույներին: Այսպիսի շեղումը ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց շրջանում:
Գիտնականները ստեղծել են ուլտրաբարակ օպտիկական տարր, որը կարելի է պատվաստել սովորական լինզաներին: Նրանք օգտագործել են էլիպսաձեւ ոսկե նանոխորշերով թաղանթ, այսպիսի մակերեւույթը հատուկ օպտիկական հատկություններ ունի եւ կարող է դրա միջով անցնող լուսային ալիքները բեկել անհրաժեշտ կերպով:
Անցյալում այսպիսի թաղանթներ են կիրառել միայն հարթ մակերեւույթի վրա, սակայն իսրայելցի գիտնականները գտել են այն նաեւ ուռուցիկ կոնտակտային լինզաների վրա դնելու մեթոդը՝ առանց թաղանթի օպտիկական հատկությունները փոփոխելու: Նրանք այս կերպ տարր են ստացել, որը միաժամանակ շտկում է գունաընկալումը եւ տեսողությունը բարելավում այնպիսի շեղումների դեպքում, որոնք նման են ցանցաթաղանթի վրա պատկերման ֆոկուսավորման խախտումներին:
Նշենք, որ արդեն կա գունաընկալումը շտկող ակնոց: Բայց նոր լինզաներն, իհարկե, ակնոցից ավելի հարմար են:






