Պարզվում է՝ գազերի «բացթողնման» համար պատասխանատու աղիքում արտադրվող ջրածնի սուլֆիդի փոքր չափաքանակն օգտակար հատկություններ ունի՝ բջիջների առողջության համար եւ կարող է բազմաթիվ հիվանդությունների՝ թուլամտության, շաքարախտի եւ նույնիսկ քաղցկեղի դեմ պրոֆիլակտիկ պայքարի միջոց ծառայել, հաղորդում է FoxNews-ը:
Այն հատկապես բջջի միտոխոնդրիայի վրա կարող է առողջարար ազդեցություն ունենալ:
Հետազոտության հեղինակները լաբորատոր փորձարկումներ են իրականացրել՝ ենթադրության համար հաստատում գտնելու նպատակով: Առաջիկայում գազի փոքր չափաբաժինները կենդանի մարդկանց վրա կփորձարկվեն՝ համոզվելու համար, որ վերելակում «գունավոր» գազեր բաց թողած մարդուն կարելի է անգամ շնորհակալություն հայտնել՝ կյանքը փրկելու համար:
Կամ էլ՝ ոչ:






