Առողջ ապրելակերպ վարել ցանկացողներին սովորաբար խորհուրդ են տալիս ճիշտ սնվել, ալկոհոլ չօգտագործել, քաշին հետեւել, սպորտով զբաղվել եւ չծխել: Սակայն շատ մասնագետներ պնդում են, որ նույնիսկ վնասակար սնունդը եւ ալկոհոլը չափի մեջ այնքան էլ վնասակար են, իսկ ավելորդ քաշը միշտ չէ, որ մարդուն անառողջ է դարձնում: Միակ բանը, որը նույնիսկ «չափի մեջ» վնասակար է, ծխախոտն է: Այս կարծիքը կիսում են նաեւ սրտաբաններ Տիգրան Պողոսյանը եւ Ալբերտ Զոհրաբյանը:
Մասնագետների խոսքով՝ ցանկացած սնունդ կարելի է ուտել՝ առանց այն չարաշահելու: Նույնիսկ ճարպոտ սնունդը, որը գրեթե բոլորը վնասակար են համարում, փոքր քանակությամբ օրգանիզմին անհրաժեշտ է:
Նույնն էլ վերաբերվում է ալկոհոլին: Ըստ որոշ հետազոտությունների՝ ալկոհոլը քիչ քանակության դեպքում նույնիսկ օգտակար է առողջության համար: Կարմիր գինին, օրինակ, եթե այն չչարաշահել, լայնացնում է անոթները, ինչը առողջ մարդու համար կարող է օգտակար լինել: Իհարկե, չարաշահելու դեպքում ալկոհոլը թունավորում է օրգանիզմը եւ կարող է լուրջ խնդիրներ առաջացնել, հիշեցրեց է սրտաբան Ալբերտ Զոհրաբյանը:
«Ամեն ինչը չափի մեջ պետք է: Ուտել էլ է պետք, ալկոհոլ էլ է պետք, բայց ծխախոտի համար չկա թույլատրելի «չափ»», - նշեց սրտաբան Տիգրան Պողոսյանը, հիշեցնելով, որ «չափի մեջ» ծխելը նույնքան վնասակար է, ինչքան ավելի շատ ծխելը; նույնիսկ պասիվ ծխելը հետագայում կարող է լուրջ խնդիրներ առաջացնել:
NEWS.am Medicine-ը բազմիցս անդրադարձել է ծխելու պատճառով առաջացող առողջական խնդիրներին: Ահա մի քանի օգտակար հղում.
Ինչպե՞ս է ծխելը ազդում տղամարդկանց սեռական ցանկության եւ էրեկցիայի վրա
Տղամարդու սեմնահեղուկը քայքայող 6 գործոն, որոնցից մեկը ծխախոտն է
Արյան շրջանառության հիվանդությունները Հայաստանում շարունակում են մնալ առաջին տեղում… իսկ դրանք կանխելու համար պետք է թողնել ծխելը
Ինչու՞ է Հայաստանում եւ աշխարհում աճում քաղցկեղով հիվանդների թիվը: Այստեղ էլ ծխախոտի «մատը խառն է»
Ծխախոտի պատճառով առաջացող հիվանդություններից ամեն 10 վայրկյանում մեկ մարդ է մահանում
Մինչեւ ո՞ր տարիքն է կարելի թողնել ծխելը եւ ե՞րբ է արդեն չափազանց ուշ
Ինչու՞ որոշ մարդիկ չեն կարող թողնել ծխելը: Պարզվում է, ուղեղի աշխատանքն այստեղ մեծ դեր է խաղում
Եւ ահա 10 պատճառ՝ ծխելը հենց հիմա թողնելու համար:






