Բրազիլացի գիտնականները մանրադիտակի տակ ցույց են տվել բջիջի` կորոնավիրուսով վարակման պահը: Լուսանկարները հրապարակվել են «Օսվալդո Կրուզ» հիմնադրամի (Բրազիլիա) կայքում:

Ըստ գիտնականների` նկարներում կարելի է տեսնել այն պահը, երբ SARS-CoV-2 վիրուսը, որ COVID-19-ի առաջացման պատճառն է, ներթափանցում է բջիջի մեջ եւ վարակում է այն: Պատկերներում մուգ կետեր են երեւում, որոնք ներթափանցում են բջջիցիտոպլազմայի մեջ, որի ներսում նրա միջուկն է գենետիկական նյութով: Վերջնական լուսանկարում երեւում է հարուցիչի մասնիկների կուտակումը վարակված բջիջում:

Լուսանկարներն արվել են էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ, որը կարող է խոշորացնել օբյեկտները մինչեւ երկու միլիոն անգամ: Մասնագետների խոսքով` լուսանկարները պատահականորեն են արվել վիրուսի վերարտադրման ուսումնասիրության ընթացքում:

«Օսվալդո Կրուզ» հիմնադրամում պարզաբանել են, որ լուսանկարում պատկերված բջիջները ոչ թե մարդու են պատկանում, այլ` կանաչ տեսակի կապիկի, որի գենետիկ նյութը հաճախ է օգտագործվում գիտական նպատակներով: