Շաքարային դիաբետով պացիենտները կորոնավիրուսով վարակման բարձր ռիսկի ենթարկված չեն, սակայն վարակվելը նրանց համար կմեծացնի բարդությունների զարգացման ռիսկը։ Այսպիսի եզրակացության է հանգել Ամերիկյան դիաբետի ասոցիացիայի նախագահ Ռոբերտ Էկելը՝ հիմնվելով Հիվանդությունների վերահսկման եւ պրոֆիլակտիկայի կենտրոնի տվյալների վրա։

Ինչպես հայտնում է Medical Xpress-ը, ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների 10 տոկոսը տառապում է շաքարախտով։

Բժիշկ Էկելը հստակեցրել է, որ շաքարախտով հիվանդների մեծ մահացածությունը կարող է բացատրվել կորոնավիրուսի ֆոնին սրված սրտային հիվանդություններով։ Սակայն ասել ավելին, դեռեւս բարդ է՝ բավարար քանակի տվյալների բացակայության պատճառով։

Շաքարախտով պացիենտներին մասնագետները խորհուրդ են տալիս պահպանել կարանտինը եւ սոցիալական հեռավորությունը, ձեռքերը լվանալ եւ խուսափել դեմքին ձեռք տալուց։ Նաեւ կենտրոնը խորհուրդ է տալիս փակել բերանը եւ քիթը, սակայն այս խորհուրդը արդիական է ԱՄՆ, ինչպես նաեւ այլ երկրների բոլոր քաղաքացիների համար։

Եթե շաքարախտով պացիենտին հոսպիտալացնեն կորոնավիրուսով վարակվելու պատճառով, Էկելը խորհուրդ է տալիս ձեռքի տակ ունենալ բոլոր անհրաժեշտ դեղամիջոցները, քանի որ որոշ կլինիկաներում կարող է դրանց դեֆիցիտ լինել, մանավանդ եթե պացիենտը կախված է ինսուլինից։