Ավստրալիայի Քվինսլենդ նահանգից 18-ամյա Էմբեր Սմիթը չի նկատել սեփական հղիությունը:
Nine News-ի հաղորդմամբ՝ նա երեխա է ունեցել լոգասենյակում:
«Լոգասենյակում ես ուժեղ լարվածություն զգացի որովայնի հատվածում, մի քանի վայրկյան անց ջրեր գնացին, եւ ես բղավեցի»,-պատմել է նա:
Բղավոցը լսելով ՝ լոգասենյակ է մտել նրա ամուսինը եւ մտածել է, թե նա վնասվածք է ստացել: Իսկ հետո տեսել է երեխայի գլուխն ու հասցրել ընդունել ծնդունդը:
Էմբերը խոստովանել է, որ որեւէ կասկած չի ունեցել իր հղիության մասին: Նրա որովայնը մի փոքր մեծացել է, սակայն նա կարծել է, թե գիրացել է:






