Քեյթլին Բրեդլին ԱՄՆ Նյու Յորք նահանգի Բուֆալո քաղաքից չի նկատել 7 ամիս չի նկատել, որ հղի է, եւ իմացել է այդ մասին միայն ծննդաբերությունից քիչ առաջ` զուգարանակոնքի կապտած նստատեղի շնորհիվ:

Ինչպես պատմում է The Independent պարբերականը, մի օր Քեյթլինը նկատել է, որ իր տան զուգարանակոնքի նստատեղը կապտել է: Նա փորձել է համացանցում գտնել այդ երեւույթի բացատրությունը եւ մի քանի հղման է հանդիպել, որոնց համաձայն այդպիսի բան կարող է պատահել հղիության ժամանակ. դա պայմանավորված է հորմոնալ փոփոխություններով եւ քրոմոհիդրոզով հիվանդների քրտինքի մեջ պարունակվող լիպոֆուսցինի պիգմենտով: Քեյթլինը չի հավատացել, որ կարող է հղի լինել, բայց ամեն դեպքում թեստ է գնել, որի արդյունքները դրական են եղել:Դրանից հետո միայն նա դիմել է բժշկի:

«Ես կարծում էի, որ հղիության ընդամենը երկրորդ կամ երրորդ ամիսն է, բայց ինձ ցույց տվեցին ուլտրաձայնային հետազոտությունը, եւ ես չէի կարող հավատալ աչքերիս,- պատմել է կինը:- Այնտեղ լիարժեք երեխա էր` գլուխը ներքեւ, լիարժեք ձեւավորված սիրտ եւ մնացած ամեն ինչ»:

Ծննդաբերությունը սպասվում է հունիսի 20-ին: