Հազվագյուտ հիվանդության պատճառով Ջեֆրի Օրտեֆայի ոտնաթաթը հասել է հսկայական չափսերի եւ բուրում է  պանրի հոտով:

Ջեֆրիի պատմությունը հեռարձակվել է TLC հեռուստաալիքի եթերում, հաղորդում է Daily Mirror-ը:

Ջեֆրին տառապում է Պրոթեյի համախտանիշով: Այդ հիվանդության պատճառով նրա ոտնաթաթերը սկսել են հասնել հսկայական չափսերի: Ջեֆրին չի կարողանում հարմար կոշիկ գտնել եւ տեղաշարժվում է հաշմանդամի սայլակով:

Բժիշկները խորհուրդ են տվել խուսափել անդամահատումից, որը կարող է վտանգավոր լինել Պրոթեյի համախտանիշի դեպքում:

Բացի այդ, Ջեֆերին հատուկ սանդալներ ունի, որոնք ցավ չեն առաջացնում քայլելիս: