ԱՄՆ Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնի (CDC) գիտնականները ներկայացրել են մաշկային 5 խնդիրներ, որոնք կարող են կորոնավիրուսի ախտանիշներ լինել:

Կորոնավիրուսը կարող է արտահայտվել ոչ միայն բարձր ջերմությամբ, հազով եւ հեւոցով, այլ նաեւ դերմատոլոգիական ախտանիշներով:

Գիտնականներն առանձնացրել են մաշկային 5 խնդիրներ, որոնք կարող են վարակի ախտանշաններ լինել.

  1. Ողջ մարմնով մեկ ծակոցի զգացողություն
  2. Կարմիր ցան, հետքեր, որոնք եղնջացան են հիշեցնում
  3. Մաշկի այրոց
  4. Մաշկի բարձր զգայունություն
  5. Քոր