Կլիմայական իրադրության վատթարացումը եւ գլոբալ տաքացումը կարող են հանգեցնել նախկինում անհայտ վիրուսների առաջացման: Այսպիսի տեսակետ է հայտնել կենսաէկոլոգ Լիդիա Բելյաեւան (Ռուսաստան):
«Իզվեստիայի» հետ հարցազրույցում մասնագետը նշել է, որ ամբողջ աշխարհում օդի միջին ջերմաստիճանի բարձրացումը հանգեցնում է սառցադաշտերի հալոցքի, որոնց հետ միասին կարող են հալչել վիրուսները եւ միկրոօրգանիզմների սպորները, որոնք առաջացել են շատ տարիներ առաջ: Եվ հայտնի չէ՝ մարդկային օրգանիզմն արդյոք կկարողանա՞ դրանց դիմադրություն ցույց տալ, նշել է մասնագետը:
Նրա խոսքով՝ բնության մեջ գոյություն ունեն վիրուսների շատ տարատեսակներ, որոնք դեռեւս մարդկանցից թաքնվում են կենդանիների օրգանիզմներում:
Ալերգաբան-իմունաբան Օլգա Պաշչենկոն (Ռուսաստան) իր հերթին հավելել է, որ մարդկային գործունեության թափոններով ջրամբարների եւ հողի աղտոտումը տանում է օրգանիզմի մեջ թունավոր նյութերի հայտնվելուն: Սա մեծացնում է ալերգիկ եւ աուտոիմունային ռեակցիաների հավանականությունը: Արդյունքում մարդկային օրգանիզմը ենթարկվում է ոչ միայն նոր վիրուսների, այլեւ արդեն վաղուց գոյություն ունեցող եւ լավ հայտնի ախտածինների ազդեցությանը:






