Ուելսից 26-ամյա Քեթի Քրոուն ծննդաբերել է հազվագյուտ հանդիպող միաձվանի եռյակի։ Այդպիսի բան 200 մլն ծննդկաններից մեկի մոտ է լինում։
Ինչպես հայտնում է The Daily Mail թերթը, Քեթին հղիացել է բնական ճանապարհով։ Հղիության 12-րդ շաբաթում նա իմացել է, որ միանգամից երեք երեխայի է սպասում։
«Բժիշկներն ասում են, որ եռյակով հղիանալը շատ հազվադեպ երեւույթ է, սակայն այն ժամանակ նրանք չէին էլ կռահում, որ երկվորյակները նաեւ միաձվանի են»,- հիշում է Քեթին։
Նա պետք է ծննդաբերեր հղիության 32-րդ շաբաթում՝ այդ ժամկետը նորմալ է բազմապտուղ հղիության դեպքում։ Սակայն Քեթիի հղիությունը բարդություններով էր անցնում։ 28-րդ շաբաթում նրա մոտ սկսվել են վաղաժամ ցավեր։ Այն ժամանակ նրան անհապաղ կեսարյան վիրահատում են արել, եւ ծնվել են Թոմին, Ջոշուան ու Էդդին։ Քեթին նաեւ ունի 4-ամյա որդի՝ Ջեյկոբը։
Թոմին ծնվել է 17։50 եւ կշռել է 1,23 կգ։ Ջոշուան, որը 1,49 կգ քաշ ուներ, նրանից մեկ րոպե հետո է ծնվել։ Եւս երեք րոպե հետո ծնվել է երկվորյակներից վերջինը՝ Էդդին, որի քաշը 1,46 կգ է եղել։
Հարեւանները որորշել են աջակցել բազմազավակ ընտանիքին եւ նրանց տան պատշգամբում դրել են առաջին անհրաժեշտության իրեր, այդ թվում՝ տուփերով տակդիրներ։













