Կորոնավիրուսի դեմ ռեմդեսիվիրի արդյունավետության ապացույց չկա: Այս մասին հայտարարել է ԱՀԿ՝ առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների ծրագրերի տնօրեն Մայքլ Ռայանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ ռեմդեսիվիրի փորձարկումները ցույց են տվել, որ այն կարող է արդյունավետ լինել կորոնավիրուսի բուժման դեպքում: Այդ դեղամիջոցը, նախնական տվյալներով, նվազեցնում է ախտանիշների արտահայտման տեւողությունը 15 օրից մինչեւ 11:

Սկզբնապես այդ հակավիրուսային դեղամիջոցը ստեղծվել էր Էբոլայի բուժման համար: