Գերմանական Pfizer եւ ամերիկյան BioNTech ընկերությունները սկսում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները:

Արտադրողների խոսքով՝ եթե փորձարկումներն արդյունավետ եւ անվտանգ լինեն, ապա դա լայնորեն կտարածվի ԱՄՆ-ում մինչ տարեվերջ՝ չնայած նրան, որ սովորաբար պատվաստանյութի մշակման համար մի քանի տարի է պահանջվում:

Այդ պատվաստանյութի մեջ օգտագործվում է մատրիցային РНК տեխնոլոգիան, եւ այն կարող է հայտնվել կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութերի թվում:   

Այս պահի դրությամբ կորոնավիրուսի դեմ չկա ո՛չ դեղամիջոց, ո՛չ պատվաստանյութ: Սակայն մի քանի հետազոտություն կա, որոնց շրջանակում որոշ դեղամիջոցներ են տալիս պացիենտներին:

Նշենք, որ ԱՄՆ կառավարության հետ համատեղ նմանատիպ տեխնոլոգիա է մշակում հայտնի գործարար Նուբար Աֆեյանին պատկանող Moderna ընկերությունը: