Կառավարության վաղ միջամտությունը կարող է առանցքային գործոն լինել կորոնավիրուսային վարակի տարածման նվազեցման համար: Նման եզրակացության է հանգել հետազոտողների խումբը, որը կորոնավիրուսի բռնկումները համեմատել է Չինաստանի Հունան նահանգում եւ Իտալիայում: Նրանց հոդվածը տպագրվել է Frontiers in Medicine ամսագրում:

Չնայած չնական Հունան նահանգի եւ Իտալիայի բնակչությունը մոտավորապես նույնն է (60-70 միլիոն մարդ), համավարակի մասշտաբները զգալիորեն տարբերվում էին: Ուսումնասիրության հրապարակման պահին Իտալիան աշխարհում երկրորդ տեղում էր կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով (Միացյալ Նահանգներից հետո) եւ երրորդ տեղում` վարակվածության հաստատված դեպքերի ընդհանուր թվով, վկայում են Հոփկինսի համալսարանի տվյալները: Իսկ Հունանում գրանցվել էր ավելի քան 1000 հաստատված դեպք:

eSIR ընդլայնված մոդելը ցույց տվել, որ Հունանում ընթացիկ միջոցառումների համապատասխան կարող է ընդհանուր 3369 վարակված լինել (միջին հավանականությունը 840–8013 մարդ է), ընդ որում համավարակի գագաթնակետը եղել է մոտավորապես մարտի 3-ին: Իտալիայում, հակառակը, վարակվածների ընդհանուր թիվը, ըստ կանխատեսումների, 182 051 մարդ կկազմի (միջին հավանականությունը 116 114–274 378)` օգոստոսի 6-ին վերջնական ամսաթվով:

Հեղինակները ենթադրել են, որ վարակման դեպքերի տարածվածության այսպիսի տարբերությունները մի քանի պատճառ ունեն: Օրինակ ՝ Իտալիան բավականաչափ արագ կանխարգելիչ միջոցառումներ չի նախաձեռնել: Իսկ eSIR մոդելը ցույց է տվել, որ Հունանի դեպքում վաղ փուլում միջամտությունը կտրուկ իջեցրել է վարակման դեպքերի մակարդակը:

Հեղինակները նշում են, որ, «հիմնվելով չինական փորձի վրա, վերահսկողության միջոցառումները, այդ թվում` ախտանիշներով անձանց վաղ հայտնաբերումը եւ մեկուսացումը, տեղաշարժի սահմանափակումը, մուտքի կամ ելքի ստուգումները կարող են կանխել կորոնավիրուսի հետագա տարածումը»: