Ինչո՞ւ COVID-19-ը որոշ պացիենտների մոտ ընթանում է առանց նախանշանների, իսկ մյուսները հայտնվում են վերակենդանացման բաժանմունքում վիրուսիային թոքաբորբի բարդ տեսակով: Գիտնականների միջազգային խումբը փորձել է պատասխանել այդ հարցին:

Նրանց կարծիքով՝ պատճառը մուտացիաներն են, որոնք ազդում են մարդու իմունային համակարգի վրա: Այդ մասին հաղորդվում է Science Alert պարբերականում:

Գիտնականների տվյալներով՝ ամբողջ աշխարհում հիվանդների շուրջ 5 տոկոսը 50 տարեկանից ցածր պացիենտներն են առանց առողջության լուրջ խնդիրների: Ենթադրվում է, որ նրանք ունեն մուտացիաներ, որոնք որեւէ կերպ չեն դրսեւորվել նախքան կորոնավիրուսով վարակվելը, սակայն որոնք դարձնում ենք նրանց ավելի խոցելի վարակի նկատմամբ:

Ինչպես հայտնի է, գեներում տարբերությունները պայմանավորում են խոցելիությունը մի շարք վարակիչ հիվանդությունների համար, այդ թվում՝ գրիպն ու վիրուսային էնցեֆալիտը: Կան նաեւ գենային վարիացիաներ, որոնք կարող են պաշտպանել մարդկանց միկրոօրգանիզմներից:

Պարզելու համար, թե հատկապես ինչպիսի մուտացիաներ են պատասխանում կորոնավիրուսի նկատմամբ ընկալունակությանը, գիտնականները նախաձեռնել են COVID-19 Host Genetics նախագիծը, որում մասնակցել է ամբողջ աշխարհի 150 բժշկական կենտրոն եւ առնվազն 10 000 կամավոր: Ակնկալվում է, որ առաջին արդյունքները կլինեն ամռանը, եւ լավագույն դեպքում կօգնեն մշակել բուժման նոր մեթոդներ: Քանի որ կան բազմաթիվ դեղամիջոցներ՝ ուղղված ԴՆԹ-ի որոշակի մասերին, տեսականորեն հնարավոր կլինի օգտագործել արդեն գոյություն ունեցող միջոցները գեների աշխատանքը մոդիֆիկացնելու համար:

Սակայն դեղամիջոցների փնտրտուքը կարող է բարդացնել այն, որ մուտացիաները, որոնք մարդուն խոցելի են դարձնում կորոնավիրուսի նկատմամբ, կարող են պահպանվել գեներում, որոնց համար չկան համապատասխան դեղամիջոցներ: Բացի այդ, գենը կարող է լինել օրգանիզմի աշխատանքի համար կարեւոր, եւ դրա գործառույթի մեջ միջամտելը կդառնա անցանկալի կողմնակի ազդեցություն, նախազգուշացնում են գիտնականները: