SingldOut.com ծանոթությունների կայքը օգտատերերից թքի նմուշ է պահանջում՝ լաբորատոր հետազոտությամբ համատեղության համար վճռորոշ նշանակություն ունեցող երկու բիոմարկերների վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրելու նպատակով: Եթե առաջին դեպքում խոսքը կենսաբանական ակտիվ նյութերից մեկի՝ զգացումների վերահսկման համար պատասխանատու սերոտոնի հսկողությանն մասին է, ապա երկրորդ մարկերը իմունային համակարգի վրա ազդող գեներին է վերաբերում, հաղորդում է Medical Daily-ն:

«Առցանց ծառայությունների օգնությամբ ծանոթություն հաստտատելու ցանկություն ունեցող մարդիկ տարբեր սոցիալ-տնտեսական գործոններով են առաջնորդվում՝ այս կամ այն անձի հետ համատեղությունը պարզելու նպատակով՝ սկսած կրոնից մինչեւ եկամտի չափ: Կայքի հեղինակները համատեղությունը հաստատող եւս մեկ շերտ են ավելացրել՝ ընտրության ճշգրտությունը խթանելու համար», - նշել է թքի հետազոտությունն իրականացնող of Instant Chemistry լաբորատորիայի համահիմնադիր Ռոն Գոնսալեսը:

Կայքին անդամագրվելուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում հետազոտության արդունքները հրապարակվում են կայքում եւ այս կամ այն օգտատիրոջ տվյալների հետ համեմատելու հնարավորություն ընձեռում: Instant Chemistry-ի փորձագետները համոզված են, որ երկու գենետիկ մարկերների եւ հարաբերությունների երկարատեւության միջեւ ուղիղ կապ է գործում: Այդուհանդերձ, դեռ երկար ժամանակ կպահանջվի՝ օգտատերերին համոզելու համար, որ համատեղության մասին անձնական հատկանիշներից, հակումներից, լուսակնկարներից եւ սիրելի մեջբերումներից առավել արդյունավետ զույգի կենսաբանական տվյալները կարող են խոսել: