Ռուս գիտնականները նանոթելեր են ստեղծել, որոնցից կարելի է բժշկական դիմակներ եւ փոխովի զտիչներ պտրաստել շնչառական սարքերի համար: Այս նանոթելերը, ըստ մշակողների, ավելի լավ են փրկում կորոնավիրուսից, քան գործվածքը:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` մշակողների թիմի ղեկավար Դմիտրի Լոպատինը նշել է, որ իրենց գործընկերների հետ սկսել են հետազոտություններ իրականացնել մարտի վերջին:
«Թորած նավթի մրի մասնիկները նույն չափերն ունեն, ինչ եւ կորոնավիրուսը: Մենք ստուգեցինք սովորական գործվածքի ներծծելու կարողությունը, որն օգտագործվում է բժշկական դիմակների արտադրության մեջ, եւ մեր մշակած նանոթելերի:
Այժմ մենք աշխատում ենք նանոթելերի օգտագործման երկու տարբերակի վրա` դրանցից բժշկական դիմակների պատրաստման, եւ մենք արդեն բանակցում ենք երկու արտադրողի հետ, եւ դրանք կարող են օգտագործվել նաեւ ռեսպիրատորների համար փոխովի զտիչներում:
Այս նանոթելերը գործվածքից ավելի լավ են իրենց վրա պահում կորոնավիրուսի չափի մասնիկները: Ապագայում` համաճավակի ավարտից հետո, նանոթելերը կարելի է օգտագործել նաեւ ջրի մաքրման եւ աղազրկման համակարգերի համար»,- նշել է մասնագետը:






