Օրգանական նիտրատները, որոնք արդյունավետ էին համարվում ոսկորների առողջությունը պահպանելու համար, իրականում կլինիկական նշանակալի ազդեցություն չեն ունենում կանանց ոսկորների խտության վրա հետմենոպաուզային շրջանում: Այս մասին հաղորդվում է Journal of Bone and Mineral Research ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Ավելին, այս դեղամիջոցները, ինչպես պարզվել է, էական կողմնակի բարդություններ են առաջացնում:

Ուսումնասիրությունն իրենից նիտրատի երեք տարբեր դեղամիջոցների եւ երկու տարբեր դեղաչափերի կրկնակի կույր, պատահական պլացեբո-վերահսկելի հետազոտություն էր ներկայացնում, որոնք ընդունում էին ոսկրային ծավալի կորստով կանայք հետմենոպաուզային շրջանում:

Պլացեբոն ու դեղամիջոցն օգտագործող կանանց միջեւ ոսկորների հանքային խտության կամ ոսկրային նյութափոխանակության մարկերների փոփոխության միջեւ որեւէ տարբերություն չէր գրանցվել:

Այսպիսով, ուսումնասիրության արդյունքները կասկածի տակ են դնում ավելի վաղ արված կլինիկական ուսումնասիրությունների հիմնավորվածությունը, որոնք վկայում էին ոսկորների առողջության վրա նիտրատների դրական ազդեցության մասին: