Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը հաճախ զարգանում է ծխող մարդկանց մոտ: Սակայն երբեմն այն հայտնվում է չծխող մարդկանց մոտ: Նոր հետազոտությունը, որը հրապարակվել է JAMA ամսագրում, կարող է օգնել հասկանալ, թե ինչու է դա տեղի ունենում:

Ինչպես հայտնում է sciencecodex.com-ը, հետազոտությունը ցույց է տվել, որ մարդկանց մոտ, որոնց մոտ շնչուղիները մեծ չեն թոքերի ծավալի համեմատ, իրականում ունեն փոքրացված շնչառական ծավալ, եւ նրանց մոտ մեծ է այդ հիվանդությամբ վարակվելու ռիսկը, նույնիսկ եթե նրանք չեն ծխում:

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը թոքերի վտանգավոր հիվանդություն է, որը հաճախ զարգանում է ծխողների մոտ: Մինչ այժմ գիտնականներին չի հաջողվել պարզել՝ ինչու է այն հանդիպում չծխողների մոտ: Ինչպես պարզվել է, պատասխանը կարող է թաքնված լինել որոշ մարդկանց թոքերի անատոմիկ կառուցվածքի մեջ:

«Այդ հետազոտությունը, որը հիմնված է ԹՔՕՀ-ով պացիենտների թոքերի լուսանկարների անալիզի վրա, ցույց է տալիս, որ թոքերի ոչ նորմալ զարգացումը կապված է ԹՔՕՀ մեծ թվով դեպքերի հետ»,-ասել է NHLBI's Division of Lung Diseases-ի տնօրեն Ջեյմս Քայլին:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ են հավելյալ հետազոտություններ՝ հասկանալու համար, թե ինչ միջամտություններ կարող են արդյունավետ լինել ԹՔՕՀ-ի կանխարգելման համար: