COVID-19 հիվանդությունից ապաքինված կանանց կրծքի կաթում կորոնավիրուսի հակամարմիններ են հայտնաբերել։ Այս մասին հյտնում են Պեկինի կենսատեխնոլոգիայի ինստիտուտի գիտնականները՝ Կալիֆոռնիայի Մերսեդի համալսարանի եւ Սինայ լեռան վրա գտնվող Իկան բժշկական դպրոցի մասնագետների հետ համատեղ:
Ինչպես պատմում է Lenta-ն, կերակրող մայրերի կաթի մեջ պարունակվում են հատուկ հակամարմիններ, որոնք կարող են գոյատեւել մարսողական համակարգում ստամոքսահյութով մշակվելուց հետո: Ըստ գիտնականների՝ այս հակամարմինները կարող են երեխաներին պաշտպանել կորոնավիրուսից:
Մասնագետները նաեւ նշում են, որ տեսականորեն կրծքի կաթը կարող է օգտագործվել կորոնավիրուսի բուժման մեջ, սակայն կան դրան խոչընդոտող գործոններ։ Նախ` նման միջոցի արժեքը անհիմն բարձր կլինի: Երկրորդ՝ կաթը կարող է պարունակել նաեւ վիրուսներ:






