Քայլքի արագությունն ու ավելորդ քաշը կարող են կապված լինել COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի ժամանակ բարդությունների զարգացման հավանականության հետ: Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է medRxiv պորտալում:
Հետազոտության հեղինակները վերլուծել են ավելի քան 400 հազար բրիտանացիների առողջական վիճակի մասին տվյալները եւ հանգել այն եզրակացության, որ ճարպակալմամբ մարդկանց շրջանում COVID-19-ի ծանր ձեւի զարգացման հավանականությունը 49 տոկոսով մեծ է: Հավանականությունը մեծ է նաեւ այն մարդկանց շրջանում, որոնք դանդաղ են քայլում՝ մարմնակազմությունից անկախ: Գիտնականների խոսքով՝ նորմալ քաշով մարդիկ, որոնք քայլում են ժամում 4,5 կմ/ժամ արագությամբ, 2 անգամ ավելի շատ հնարավորություն ունեն բախվելու COVID-19-ի ծանր ձեւին, քանի ժամում 6,4 կմ արագությամբ տեղաշարժվողները:
Այսպիսով, հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ քայլքի տեմպը կորոնավիրուսի ծանր ձեւի ռիսկի գործոն է՝ անկախ ճարպակալման աստիճանից:






