Մեղրի չարաշահումը կարող է դանդաղեցնել նիհարելու գործընթացը, համարում է սննդագետ Օլգա Դեքերը Դիետոլոգների ազգային հանրությունից (Ռուսաստան)։

«Եթե դուք օգտագործեք օրական երեք ճաշի գտալ մեղր, ապա մի սպասեք արագ արդյունքի», - ասել է մասնագետը։

Նրա խոսքով՝ մեղրը տարբերվում է բարձր կալորիականությամբ․ 100 գրամ մեղրի մեջ կա 304 կիլոկալորիա։ Ընդ որում՝ դրա գլիկեմիկ ինդեքսը կազմում է 60 միավոր, այսինքն՝ դրանում պարունակվող ածխաջրերն արագ են յուրացվում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նիհարելու գործընթացի դանդաղումը, մասնագետի խոսքով, բնավ միակ խնդիրը չէ, որը կապված է մեղրի հետ։ Այդ մթերքը չի կարելի տալ մինչեւ մեկ տարեկան երեխաներին, քանի որ դրանում կան բոտուլիզմի հարուցիչի սպորներ։ Մասնագետը նաեւ խորհուրդ չի տալիս մեղրը լցնել տաք թեյի մեջ։

Տաքանալու դեպքում (60 աստիճանից բարձր) մեղրը կորցնում է օգտակար ֆերմենտներն ու վիտամինները, նշել է նա։