Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում եւ Ասիայի որոշ հատվածներում D614G մուտացիայի տարածումը համընկել է մահացության մակարդակի անկման հետ: Նման եզրակացության են եկել Սինգապուրի ազգային համալսարանի գիտնականները, գրում է India Today-ը:

Նրանց անցկացրած հետազոտության արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ տվյալ մուտացիայով վիրուսն առավել քիչ մահացու է: Ավելի ճիշտ՝ այդ մուտացիայով շտամմներն ավելի վարակիչ են, սակայն ավելի քիչ մահացու:

ԱՀԿ տվյալներով՝ գիտնականներն այդ մուտացիան հայտնաբերել են փետրվարին, եւ այն տարածվել է Եվրոպայում եւ Ամերիկայում: ԱՀԿ-ն նաեւ հայտնել է, որ ապացույցներ չկան, որ մուտացիոն հանգեցրել է ավելի ծանր հիվանդության զարգացմանը:

Սակայն հարկ է նշել է, որ հայտնաբերված շտամմը 10 անգամ ավելի վարակիչ է սկզբնական տարբերակից, եւ կա կարծիք, որ այժմ մշակվող պատվաստանյութերը կարող են անարդյունավետ լինել այդ մուտացիայի դեմ: Մյուս կողմից, շատ անկախ փորձագետներ համոզված են, որ պատվաստանյութերը կաշխատեն, քանի որ մուտացիայի արդյունքում տեղի ունեցող փոփոխությունները այդքան էլ վարակիչ չեն: