L-ցիստեին ամինաթթուն ի վիճակի է նվազեցնել ալկոհոլային խմիչքների պատճառով առաջացած խումարի ծանրությունը: Այս մասին հայտնում են Հելսինկիի համալսարանի եւ Արեւելյան Ֆինլանդիայի համալսարանի գիտնականները: Նրանց նոր աշխատանքի մասին հաղորդվում է Հելսինկիի համալսարանի կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ:
Կրկնակի կույր վերահսկվող ուսումնասիրության ընթացքում փորձարկվողները երեք առանձին ժամանակահատվածներում օգտագործել են ալկոհոլային խմիչքներ: Կամավորներից ոմանք ընդունել են կամ հաբեր, որոնք պարունակել են 600 կամ 1200 միլիգրամ ցիստեին, կամ` պլացեբո: Հետազոտության մասնակիցների կողմից արտաշնչվող օդում չափել են արյան մեջ մետաբոլիտների խտությունը: Խումարի ծանրությունը գիտնականները որոշել են հարցաթերթիկի միջոցով, որի ընթացքում մասնակիցները պատմել են իրենց ախտանիշների մասին:
Հայտնի է, որ L-ցիստեինը ռեակցիայի մեջ է մտնում ացետալդեհիդի՝ էթանոլը տարրալուծող առաջին նյութի հետ, որը թունավոր եւ նույնիսկ կոնցեռոգեն (քաղցկեղի զարգացմանը նպաստող) ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Ուսումնասիրության արդյունքները վիճակագրորեն նշանակալի կապ են հայտնաբերել ցիստեինի ընդունման եւ խումարի ախտանիշների թեթեւացման միջեւ։






