Միչիգանի համալսարանի գիտնականները որոշել են պարզել, թե որքանով է ուժեղ պլացեբոյի արդյունքը եւ կարող է արդյոք «փուչ դեղը» պացիենտին օգնել, եթե տեղյակ չէ, որ ընդունում է միջոց, որը չի պարունակում ակտիվ դեղային բաղադրիչներ։

Այս հետաքրքիր հետազոտությունը ցույց է տվել, որ «փուչ դեղը» հաճախ օգնել է հաղթահարել սթրեսը, նույնիսկ եթե մարդն իմացել է, որ պլացեբո է ընդունում։ Այս արդյունքը հայտնի է որպես ճիշտ պլացեբո։

Հետազոտության շրջանակում կամավորների երկու խմբի ցույց են տվել պատկերներ, որոնք ուժեղ էմոցիոնալ սթրես են առաջացնում։ Բոլոր պացիենտներին տվել են քթի համար ֆիզլուծույթով սփրեյ։ Բայց միայն մեկ խումբն էր տեղյակ պլացեբոյի իրական արյունքի եւ այն մասին, որ սփրեյը պարունակում է միայն աղաջուր։ Մյուս խմբի անդամներին ասել են, որ գիտնականներին սփրեյն անհրաժեշտ է կամավորների ֆիզիոլոգիական ռեակցիաները գրանցելու համար։

Ի զարմանս մասնագետների՝ պլացեբոյի էֆեկտը առաջին խմբի մարդկանց օգնել է հաղթահարել բացասական էմոցիաները, ինչի մասին վկայել են նրանց անձնական ցուցմունքները եւ գլխուղեղի վիճակը (պլացեբոն օգտագործելուց հետո 2 վայրկյան անց ուղեղի էմոցիոնալ սթրեսի համար պատասխանատու գոտիներում ակտիվությունը նվազել է)։

Հետազոտողներն ասում են՝ սա նշանակում է, որ որոշ դեպքերում միանգամայն հնարավոր է դեղերը շրջանցել՝ պացիենտներին տալով պլացեբո։