Երկու պեպտիդային մոլեկուլներ կարող են որոշել COVID-19-ի դեպքում ախտանիշների ծանրությունը, բարդությունները եւ մահվան հավանականությունը, պարզել են Նյու Յորքի Մաունթ Սինայ բժշկական համալիրի գիտնականները։ Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Medicine ամսագրում։
Վերոնշյալ գիտնականներն ուսումնասիրել են որպես ցիտոկիններ հայտնի 4 պեպտիդային մոլեկուլներ, որոնք շրջանառվում են արյան մեջ եւ սովորաբար կապված են ինֆեկցիաներին իմունային ռեակցիայի հետ, հայտնում է Lenta.ru-ն։ Նրանք հայտնաբերել են, որ այս մոլեկուլներից 2-ը՝ IL-6-ը եւ TNF-α-ն կարող են որոշել ախտանիշների ծանրությունը, բարդությունները եւ մահվան հավանականությունը։
Ծանր վիճակով պացիենտների արյան շիճուկում գիտնականները հայտնաբերել են այս ցիտոկինների բարձր մակարդակ։ Ընդ որում՝ դա կախված չէր պացիենտների մոտ ուրիշ ուղեկցող հիվանդություններից եւ ժողովրդագրական ցուցանիշներից, ինչպիսին են տարիքը եւ սեռը։
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ IL-6-ի կամ TNF-α-ի բարձր մակարդակով պացիենտների մահվան հավանականությունը 2 անգամ ավելի է եղել անգամ ռիսկի այլ հայտնի գործոնները հաշվի առնելով։ Ընդ որում՝ այնպիսի դեղամիջոցները, ինչպես հակավիրուսային ռեմդեսիվիրը կամ կորտիկոստերոիդ դեքսամետազոնը կարող են նվազեցնել ցիտոկինների մակարդակը եւ նպաստել հիվանդության ավելի բարենպաստ ելքի հասնելուն։






