Ցիտրիոդիոլը, որն ակտիվ բաղադրիչ է եւ պարունակվում է միջատների դեմ ռեպելենտի մեջ, կարող է արդյունավետ լինել COVID-19-ի դեմ: Այս մասին հայտնում են Մեծ Բրիտանիայի Պաշտպանական տեխնոլոգիների գիտական լաբորատորիայի հետազոտողները:
Ինչպես հայտնում է The New York Post-ը, միջատների դեմ ռեպելենտը, որը պարունակում է ցիտրիոդիոլ, բավարար չէ մարդկանց վիրուսից պաշտպանելու համար, բայց դրանք կարելի է օգտագործել որպես պաշտպանության լրացուցիչ մակարդակ՝ դիմակների, ձեռքերը լվանալու եւ առողջության պահպանման այլ միջոցների հետ: Ցիտրիոդիոլը, ինչպես հայտնի է, ստանում են կիտրոնի էվկալիպտի Corymbia citriodora) տերեւներից եւ ճյուղերից։ Այս նյութը անվտանգ է ճանաչվել մարդկանց համար:
Կորոնավիրուսից պաշտպանվելու անհրաժեշտությունը բավական երկար կտեւի։ Սրանում վստահ է ՌԴ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Մոսկվայի պետական համալսարանի իմունոլոգիայի եւ մոլեկուլային կենսաբժշկական կենտրոնի տնօրեն Միխայիլ Պալցեւը: Նա կարծում է, որ համավարակը կանցնի երեք ալիքով եւ կհանգստանա միայն 2021 թվականի ամռանը (ալիքները`գարուն, աշուն եւ հաջորդ գարուն):
Նա իր խոսքերն ամրապնդում է այն փաստով, որ վիրուսային այլ համաճարակները եւս ունեցել են երեք ալիք: Ընդ որում, առաջինը պարզվել է, որ բավականին ուժեղ է, երկրորդը՝ ավելի ուժեղ, իսկ երրորդը թուլացել է կոլեկտիվ իմունիտետի առաջացման պատճառով (հիվանդացել է բնակչության ավելի քան 60%-ը): Վարակը հեռանում է, երբ մարդկանց 95%-ը հիվանդանում է: Նմանատիպ սխեմա է նկատվել նաեւ «իսպանական գրիպի» համաճարակի ժամանակ:






