Լոգասենյակը կարող է լինել բնակարանում ամենավտանգավոր վայրը, որտեղ կորոնավիրուսով վարակվելու ռիսկը մեծ է՝ պարզել են հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման չինական կենտրոնի գիտնականները:
Ինչպես հայտնում է Bloomberg-ը, Չինաստանի Գուանչժոու քաղաքում դատարկ բնակարաններում գիտնականները կորոնավիրուս են հայտնաբերել լոգասենյակներում: Այդպիսով կարելի է եզրակացնել, որ վիրուսը կարող էր ներթափանցել կոյուղու խողովակներով, քանի որ այդ բնակարանի ներքեւի հարկում ապրող ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:
Պարզվել է, որ վիրուսը կարող է օդի միկրոմասնիկների օգնությամբ տարածվել զուգարանակոնքի մաքրման ժամանակ:
Այդ հետազոտության տվյալները հիշեցնում են Չինաստանում 2003 թվականին տեղի ունեցած ՍՇՎ հզոր բռնկման մասին, երբ Amoy Gardens բնակելի համալիրում 329 մարդ մարդ վարակվեց եւ 42-ը զոհվեց: Պատճառը անսարք կոյուղու խողովակներն էին, որոնցով տարածվել էր վարակը:






